Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀԿ-ն տվել է նոր սեզոնի մեկնարկը. Հովիկ Աբրահամյանը մարտահրավե՞ր է նետել Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ըստ էության, ազդարարել է նոր քաղաքական սեզոնի մեկնարկը՝ հայտարարելով Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:

Բնականաբար, այդ խորհրդակցությունների առաջին հասցեատերը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են, եւ ըստ էության հենց այս փոփոխություններին նրանց աջակցության հարցի հիմքում էլ ընկած կլինի կոալիցիոն քննարկումների վերջնական արդյունքը: Այդ պատճառով էլ ՀՀԿ-ն Սահմանադրական հանրաքվեից հետո ըստ էության անմիջապես ձեռնամուխ եղավ կոալիցիոն քննարկումների եւ տրամադրությունների սառեցման՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին հասկացնելով, որ դեռ վաղ է խոսել դրանց մասին, քանի դեռ սեղանին է Ընտրական օրենսգիրքը, որը պակաս կարեւոր չէ իշխանության համար, քան Սահմանադրության բուն նախագիծը:

Մեծ հաշվով, դա կարեւոր է նաեւ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համար՝ նկատի ունենալով այն, որ ընտրական կանոնները պետք է մշակվեն հենց այդ փաստաթղթի շրջանակում: Այսինքն՝ ըստ էության դրանով է միս ու արյուն ստանալու խորհրդարանական կառավարման մոդելը: Իսկ այստեղ արդեն ըստ էության ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, քանի որ ԸՕ մասով կարծես թե, այսպես ասած, քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտություն ՀՀԿ-ն չունի, չկա նաեւ այդպիսի, այսպես ասած, արտաքին հորդոր՝ ինչպես Սահմանադրության դեպքում:

Վերջին հաշվով՝ ԸՕ-ն անցկացվելու է խորհրդարանական քվեարկությամբ, ոչ թե համաժողովրդական: Հետեւաբար այստեղ կոնսենսուսի խնդիր չկա՝ կա մեծամասնության պարզ կանոնի խնդիր, որը ՀՀԿ-ն ի զորու է միայնակ ապահովել:

Սրան զուգահեռ՝ պետք է հիշել, որ վաղուց մոնոլիտ չէ ՀՀԿ-ն, եւ այստեղ կա շահերի մեծ բախում, ընդ որում՝ ոչ միայն զուտ ֆինանսատնտեսական, այլեւ քաղաքական, իշխանական շահերի:

Այն բանից հետո, երբ վարչապետական հավակնության մասին ազդարարեց Սերժ Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ մարտահրավեր նետեց, թե վարչապետը դեռեւս ինքն է, իսկ 2017-ից հետո վարչապետին կորոշի ՀՀԿ-ն, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում նախընտրական շրջանն ընթանալու է լուռ դիմակայությամբ, որը չի կարող շրջանցվել ԸՕ քննարկումներում:

Այստեղ ահա առաջանում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի դերակատարության աճ՝ նկատի առնելով այն, որ այս ուժերը կլինեն ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցության որոշակի հակակշիռներ: Եվ այստեղ շատ հետաքրքրական է, որ ՀՅԴ-ի դեպքում գործ ունենք Սերժ Սարգսյանի գծով իրականացվող հարաբերության հետ, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի գծով:

Սակայն կա մի նրբերանգ՝ ՀՅԴ-ի պարագայում Հովիկ Աբրահամյանը ոչ մի շանս չունի, իսկ ահա ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանը ունի զգալի շանսեր, եւ Հովիկ Աբրահամյանն այստեղ ավելի շատ վերահսկելի «կուրատոր» է, քան «սեփականատեր»: Այս հարցում կարեւորությունը գիտակցելով՝ ՀՅԴ-ն էլ Սահմանադրական հանրաքվեից հետո բարձրացրել է իր նշաձողը եւ պահանջում է լրացուցիչ եւս երեք պաշտոն՝ մարզպետների պաշտոն:

Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ն սառեցնելով կոալիցիոն տրամադրվածությունը՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին ակնարկեց, որ զգալիորեն նվազեցնում է կոալիցիայի համար իր վճարելիք գինը, այսինքն՝ պաշտոնների քանակը: Դրան հակառակ՝ ՀՅԴ-ն փաստորեն բարձրացնում է իր ակնկալած գինը՝ գիտակցելով, որ ՀՀԿ-ի ներքին իրավիճակը Սերժ Սարգսյանին այնքան էլ հեշտ զբոսանք չի խոստանում ԸՕ մշակման հարցում, եւ ՀՅԴ-ի կարիքը կարող է զգացվել:

ԲՀԿ-ն մանեւրի մեծ հնարավորություններ, իհարկե, չունի, որովհետեւ այս քաղաքական ուժն ավելի շատ վերածված է դեկորացիայի, որն իր նշանակությունն ընդհանրապես կկորցնի 2017-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե