Ծառայակիցները սուր վիճել են, ապա մեկը ծանր վիրավորում է հասցրել մյուսին ու ինքնասպան եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում այսօր ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմանում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002 թ․) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



