Ողջունում ենք, պատրաստ ենք աջակցել. Զախարովան՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին», - հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



