Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին. լրատվամիջոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Նշվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։
«Օդանավի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», - ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է այն օդ բարձրացել։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



