Կադիրովն ասել է, որ իր օգնականը Չեչնիայից 1000 կամավորների հետ մեկնում է Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանրապետությունից հազար կամավոր է ուղարկվել Ուկրաինա՝ հատուկ գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ուժային բլոկի օգնական, իմ սիրելի եղբայր Ապտի Ալաուդինովը, Չեչնիայի Հանրապետությունից հազար կամավորների գլխավորությամբ, ուղարկվել է մասնակցելու Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ գործողությանը», - գրել է Կադիրովը:
Կադիրովի խոսքով՝ Ալաուդինովը փորձառու մարտիկ է, ով բազմիցս ապացուցել է իր բարձր ռազմական պատրաստվածությունը։
Անցյալ տարվա գարնանը՝ Չեչնիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, Ալաուդինովը դարձավ Կադիրովի օգնականը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



