ՌԴ հարավում փակ երկնքի ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 26-ը. ՏԱՍՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավում գտնվող օդային տարածքի մի մասով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։
Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում։
Սահմանափակումը մի քանի անգամ երկարացվել է։ Ուղևորներին քաղաքներ, որտեղ փակ են օդանավակայանները, տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



