Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորումը Երեւանի եւ Բաքվի միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքներին (Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ)։ Ֆրանսիացի նախարարը հայտնել է Փարիզի աջակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է զեկույցում։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակի շուրջ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



