Ես իռլանդացի եմ, բայց հիմար չեմ. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով սուրբ Պատրիկի օրվա (օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա) կապակցությամբ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը, անդրադարձ է կատարել իր իռլանդական արմատներին:
Ինչպես գրում է irishmirror.ie կայքը, Բայդենը, որի նախապապերից մեկն իռլանդացի է, իր խոսքում ասել է, որ թեև իռլանդացի է, բայց հիմար չէ: Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նախագահի թույլ տված արտահայտությունն անհաջող է՝ հատկապես իռլանդացիների համար նման կարևոր օրվա համատեքստում:
«Ցանկանում եմ՝ իմանաք, որ ես իռլանդացի եմ, բայց հիմար չեմ»,-ասել է նա հավաքվածներին ու ծիծաղել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



