Լուկաշենկոն խոսել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում միջուկային զենք տեղադրել հանրապետությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լուկաշենկոյի խոսքով՝ երկիրը ոչ մեկի դեմ միջուկային զենք չի տեղադրի, չի արտադրի և չի օգտագործի։ «Դա երբեք չի եղել Բելառուսի ղեկավարության և իմ ծրագրերի մեջ»,- ասել է նա։
Լուկաշենկոն խոսել է նաև արտաքին քաղաքական իրավիճակի հնարավոր վատթարացման մասին։ Նա հույս ունի, որ միջուկային զենքի կիրառում չի պահանջվի, քանի որ «ինչպես Ամերիկայում, այնպես էլ Արևմուտքում դեռ ոչ բոլորն են այդքան խելագարվել»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



