«Google Pay»-ի փոխարեն շուտով ռուսներին կառաջարկվի նմանատիպ տարբերանշանով ծառայություն՝ «GazpromPay»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Google Pay»-ի փոխարեն շուտով ռուսներին կառաջարկվի նմանատիպ տարբերանշանով ծառայություն՝ «GazpromPay»-ը։
«Գազպրոմ» ՓԲԸ-ն որոշել է գրանցել նման ապրանքային նշան: Ավելի ճիշտ՝ կորպորացիան գրանցման միանգամից երկու հայտ է ներկայացրել՝ մեկը «Gpay» ապրանքանիշի, մյուսը՝ «GazpromPay»-ի համար։ Լոգոտիպը, հնարավոր է, միտումնավոր են այդպիսին ստեղծել, որպեսզի նման լինի ռուսներին ծանոթ վճարային ծառայությանը:
Կամ պարզապես շտապում էին. միջազգային ծառայությունների միջոցով վճարումները ռուսների համար այլևս հասանելի չեն, շտապ այլընտրանք են փնտրում։ Թե որ բանկի հետ է համագործակցելու «Գազպրոմը», դեռ հայտնի չէ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն իր տելեգրամյան ալիքում։

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



