Լավրովը հույս է հայտնել, որ հատուկ գործողությունը կավարտվի համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ներուկրաինական երկխոսությանը, ապա դա, հավանաբար, դեռևս ուկրաինացիների գործն է։ Այն բանից հետո, երբ մեր գործողությունը կավարտվի և, հուսով եմ, կավարտվի համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ՝ իմ նշած հարցերի շուրջ` անվտանգության հարցեր, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ՝ նրա անվտանգության երաշխիքներով»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նաև հիշեցրել է ռուսաց լեզվի, ռուսական կրթության և ռուսական լրատվամիջոցների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը «քաղաքակիրթ նորմերի բերելու» անհրաժեշտությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



