Առջևում նոր Ղազախստանի կառուցումն է. Տոկաևը՝ լայնածավալ բարեփոխումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ելույթ է ունեցել Ալմաթիի «Աստանա» հրապարակում և բոլոր ղազախստանցիներին շնորհավորել Նովրուզ տոնի կապակցությամբ, հայտնում է Tengrinews.kz-ը։
Տոկաևը նշել է, որ երկիրը թևակոխել է զարգացման նոր փուլ։ Ինչպես ընդգծել է նա, իր ուղերձում ներկայացված լայնածավալ բարեփոխումներն ուղղված են Ղազախստանի խորը արդիականացմանը։
«Առջևում լայնածավալ բարեփոխումներ են: Առջևում նոր Ղազախստանի կառուցումն է՝ ձեզ հետ միասին: Երիտասարդության հետ մենք անպայման կկառուցենք նոր երկիր, նոր Ղազախստան, երկրորդ հանրապետությունը, և մենք հաջողության կհասնենք»,- ասել է Տոկաևը՝ դիմելով ժողովրդին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



