Չինաստանում 132 մարդ տեղափոխող Boeing 737 օդանավ է կործանվել. դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավում կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը։ Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։ Վթարի մասին տեղեկությունը հաստատել է ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։
Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, այնտեղ են շտապել փրկարարները։
Ավիաընկերությունը Boeing-ը շահագործում է 2015 թվականից։
Նշենք, որ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է օդանավի կործանման վայրում։
Նշենք, որ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է օդանավի կործանման վայրում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



