ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկուշաբթի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Հանդիպումը (առցանց ձևաչափով) արդեն կայացել է: Ժամը 10:30-ից 12-ը պաշտոնական պատվիրակություն էր: Հետո եկան աշխատանքային խմբերը: Այսօր մենք աշխատում ենք ամբողջ օրը»,- Արախամիայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



