Համացանցում տարածվել է Չինաստանում Boeing 737-ի՝ ավելի քան 9 կմ բարձրությունից ընկնելու տեսանյութը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերված է China Eastern Airlines ավիաուղիների Boeing 737 մարդատար օդանավի կործանման շոկային պահը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է 132 մարդ տեղափոխող օդանավը, քթով դեպի ներքև թեքված, ավելի քան ինը կմ բարձրությունից ուղղահայաց ընկնում: Ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:
Առայժմ հայտնի չէ՝ ինչն է ավիաաղետի պատճառը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։ Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



