Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք
ՄՇԱԿՈՒՅԹՎրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
Մարտի 21-ին կայացել է ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



