Սեփական զենք, ԱԹՍ-ներ չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկացվել. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքերի վրա կանգնած չես, եթե չես հենվում ներքին մարդկային կապիտալին, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենք, հայրենական անօդաչու թռչող սարքեր, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «այսօր Թուրքիան արտադրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



