Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է նոր գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդդիմադիր գործչին ինը տարվա ազատազրկման են դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։ Նա պետք է վճարի 1,2 մլն ռուբլու տուգանք։
Նավալնին մեղավոր է ճանաչվել խարդախության և դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ավելի վաղ մեղադրող կողմը դատարանին խնդրել էր Ալեքսեյ Նավալնուն դատապարտել 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



