Ուկրաինայում փնտրում են Պուտինի կնքահորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի բազմաթիվ քաղաքներում փնտրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կնքահորը՝ տնային կալանքից փախած պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին։ Պաշտոնական ապացույցներ չկան, որ նա կարող է լքած լինել երկիրը, հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։
«Որտե՞ղ կարող է լինել, մի քանի օպերատիվ վարկածներ կան: Ասել, որ մենք կարծում ենք, որ նա ինչ-որ տեղ Մոսկվայում է և չենք հասնի նրան, ես այդպես չեմ կարող: Մենք աշխատում ենք դրանց վրա: Ստեղծվել է որոշակի խումբ, որը փնտրում է Մեդվեդչուկին և քննչական գործողություններ է իրականացնում: Ավելին, որոնումներ են կատարվում բազմաթիվ քաղաքներում, բացի այդ, հետաքննությունը տվյալներ չունի, որ նա կարող է լքած լինել Ուկրաինան»,- ասել է նա։
Վենեդիկտովայի խոսքով, եթե Մեդվեդչուկը հատել է սահմանը, ապա դա ապօրինի հատում է եղել։ «Ուստի պաշտոնական տվյալներ չունենք, թե երբ է նա հատել սահմանը: Դրանք չէին էլ կարող լինել, քանի որ այս պատմությունն օրենքից դուրս է»,- հավելել է գլխավոր դատախազը։