Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ռումբի մասին տեղեկությունը փոխանցվել է «Զվարթնոց» օդանավակայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆժամը 17։48-ին տեղեկատվությություն է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կառավարման կենտրոնից այն մասին, որ Վնուկովո օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող Բոյինգ 737-8FH տիպի ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա։
Տեղեկատվության աղբյուրը Ռոստովի օդանավակայանի դիսպետչերական ծառայությունն է, որը փոխանցել է Թբիլիսիի օդանավակայանի իր գործընկերներին, իրենք էլ մեզ։ Չվերթն իրականացնում է «Արմենիա» ավիաընկերության օդանավը, օդանավում կա 156 ուղևոր։ Վայրէջք կատարելու է «Զվարթնոց» օդանավակայանում, ժ․18։20-ին Երևանի ժամանակով։ Թռիչքը՝ Ժ․15։19-ին Մոսկվայի Վնուկովոյից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



