Ռոման Աբրամովիչը փորձում է ձեռք բերել թուրքական ֆուտբոլային ակումբ
ՍՊՈՐՏՌուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձեռք բերել թուրքական «Գյոզտեպե» ֆուտբոլային ակումբը։
Մեծ Բրիտանիայում տնտեսական պատժամիջոցների ենթարկված Աբրամովիչը միջնորդների օգնությամբ այժմ բանակցում է Իզմիրը ներկայացնող ակումբի նախագահ Մեհմետ Սեպիլի հետ, հաղորդում է CNN Turk-ը։
«Գյոզտեպեն» անհաջող է հանդես գալիս Թուրքիայի ընթացիկ առաջնությունում, 30 խաղում վաստակել է 27 միավոր եւ 18-րդն է։ Սեպիլն արդեն հայտարարել է, որ մտադիր է վաճառել ակումբը։
Աբրամովիչն էլ այժմ փորձում է վաճառել Լոնդոնի «Չելսին», որը նույնպես տնտեսական պատժամիջոցների տակ է եւ զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



