Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է 20,3 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է գրեթե 1350 դոլարի՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, գրում է AiF-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 16:10-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը հատել է հազար խորանարդ մետրի դիմաց 1353 դոլարի սահմանագիծը։ Առևտրի սկզբից վառելիքի ինքնարժեքն աճել է 20,3%-ով։
Գազի գների բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին ռուսական բնական գազի մատակարարումների դիմաց վճարումները վերածել ռուբլու։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մատակարարել կապույտ վառելիք՝ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան և պայմանագրերով նախատեսված գներով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



