Նավթի գները փոքր-ինչ նվազել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ ընկել են շտկման շրջանակներում՝ մեկ օր առաջ գրանցված ավելի քան 5 տոկոսով աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչեւ 121.58 դոլար բարելի դիմաց։ WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինը միաժամանակ նվազում է 0.4 տոկոսով՝ մինչեւ 114.7 դոլար։
Չորեքշաբթի WTI նավթը թանկացել է 2.84 տոկոսով, Brent-ը՝ 5.3 տոկոսով։ Գների թռիչքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների նվազման տվյալների ֆոնին նավթի դեֆիցիտի մտավախությունների պատճառով։ Մարտի 18-ին ավարտվող շաբաթվա ընթացքում այդ պաշարներն անսպասելիորեն կորցրել են 2.5 մլն բարել։ Վերլուծաբանները 0.1 մլն աճ էին ակնկալում: Բայց հինգշաբթի առավոտյան թանկացումները կանգ առան:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



