Կիևին անհրաժեշտ է ռազմական օգնություն առանց սահմանափակումների. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ ասել է, որ Կիևին առանց սահմանափակումների ռազմական օգնություն է անհրաժեշտ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Զելենսկին հավելել է, որ դաշինքը կարող է Ուկրաինային տրամադրել իր տանկերի և ինքնաթիռների մեկ տոկոսը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին մարտական ինքնաթիռների և տանկերի համար՝ ինչպես փոխհատուցվող, այնպես էլ չփոխհատուցվող հիմունքներով, սակայն ոչինչ չի ստացել։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար ստեղծված իրավիճակում «ամենավատ բանը» «օգնության խնդրանքներին հստակ պատասխան չունենալն է»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



