Ադրբեջանի զինված ուժերը մտել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի տարածք. Նաիրի Հոխիկյան
ԲԼՈԳՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին խախտել են հրադադարը և մտել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի տարածք։ Ռուսական խաղաղապահ ուժերի արագ արձագանքման զորքերը տեղում են' փորձելով հետ ուղարկել թշնամու ջոկատներին։
Տեղում են նաև Արցախի ՊԲ զորքերը։
Հասկանալի պատճառներով ամեն մանրամասնություն չեմ գրում։ Բայց հանրության մեջ շրջանառվող խոսակցությունը, թե մերոնք Փառուխ և Խրամորթ գյուղերը տալիս են, որ Ադրբեջանը թույլ տա գազատարի աշխատանքը, չի համապատասխանում իրականությանը։
Ասկերանի այս գյուղերի և դրանց հարակից բարձունքների նկատմամբ Ադրբեջանը ձգտումներ ունեցել է նաև 1991-1994թթ ընթացքում, քանի որ այս գյուղերը չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունեն ինչպես թշնամու, այնպես էլ մեզ համար։
Արցախի ՊԲ-ն պատրաստ է մտնել և հենց այս պահին մաքրել Փառուխը թշնամուց։ Սպասենք ռուսական կողմի բանակցության արդյունքներին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



