Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. Թաթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` դիմելով միջազգային լրագրողներին:
«Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»,- գրել է նա:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



