Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, հայտնում է CNN Turk-ը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նպատակը «երկու առաջնորդներին ի մի բերելն է»։
«Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը։ Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի անկախությունը պետք է մնա առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ Թուրքիան «զգույշ լավատեսությամբ» է ընդունում Կիեւի եւ Մոսկվայի բանակցությունները։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



