Կիմ Չեն Ընը գոհ է. Հս. Կորեան հրապարակել է իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի արձակման լուսանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան հրապարակել է առայսօր իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի (ICBM) արձակման լուսանկարները, որոնցից դատելով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը բավականին գոհ է:
Daily Mail-ը նկատում է, որ լուսանկարներում Կիմ Չեն Ընը ժպտում և ծափահարում է՝ հետևելով Hwasong-17-ի հաջող ընթացքին: Հրթիռն այնպես է արձակվել, որպեսզի ոչ մի դեպքում չընկնի հարևանների տարածքային ջրերը:
Նշվում է, որ սա Հյուսիսային Կորեայի կողմից 2017-ից ի վեր ICBM-ի առաջին արձակումն էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռը 67 րոպե տևած թռիչքի ընթացքում հասել է առավելագույն 6,248 կմ բարձրության և անցել 1,090 կմ տարածություն, ապա ընկել ջուրը:







1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



