Էրդողանն Ալիևին համարում է «լավագույն վերլուծաբաններից մեկը» Ուկրաինայի հետ կապված իրավիճակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին համարում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջան այցելող ղեկավարների հետ քննարկում ենք նաեւ տարածաշրջանի խնդիրները։ Օրինակ՝ իմ եղբայր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկօրյա այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, որը բոլորից լավ գիտի Ռուսաստանը։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ քաջ հայտնի են»,- ասել է Էրդողանը:
Նա Ալիեւին անվանել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը»՝ նշելով, որ «հնարավորություն է ունեցել նրա հետ խոսել շատ բաց եւ հստակ»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



