Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների համար կարգավիճակի մասին օրենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքում:
Օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում դաշնային բյուջեից, որը, ըստ պաշտպանության նախարարության նախնական գնահատականների՝ 2022 թվականին կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



