Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախում իրավիճակը ծայրահեղ է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Հրապարակի» զրուցակիցն արցախցի ակտիվիստ, հասարակական գործիչ Տաթև Արցախն է:

-Տաթև, Արցախում զոհեր ու վիրավորներ ունենք: Իրավիճակը հիմա ինչպե՞ս է այդտեղ:

-Արդեն մի քանի օր է Արցախում իրավիճակը կատարյալ լարված է, ադրբեջանցիները ներխուժել են Փառուխ գյուղ: Մինչև հիմա Փառուխ և Խրամորթ գյուղերի համար մարտերը շարունակվում են: Իհարկե, դադարներ լինում են, բայց լարվածությունը շարունակվում է: Ինչպես գիտենք, կան զոհեր, առավոտյան էլ կրկին վիրավորների մասին էր խոսվում, բայց դեռևս կոնկրետ թվի մասին չի խոսվում: Հստակ թվերի չեմ տիրապետում, չգիտեմ այս պահին քանի վիրավոր, քանի զոհ կա:

-Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ակնկալիքներ ունե՞ք:

-Ակնկալիքներ չեմ կարող ունենալ, որովհետև, ցավոք, ուշացել են, իրավիճակը ծայրահեղ է: Այսինքն՝ բանը բանից անցել է, նոր իրենք դիմում են: Սա այն դեպքում, երբ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ է ստեղծում, երբ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է գալիս, իսկ Հայաստանում ջերմորեն դիմավորում են նրանց: Այս ամենից հետո լացել ու Ռուսաստանից պահանջել, որ էստեղ նորից մեզ «ծեծում» են, մի քիչ անհեթեթ եմ համարում: Մենք բացի Հայաստանի իշխանություններից, ոչ մեկից պահանջելու ոչինչ չունենք: Հիմա էլ տարածքներ հանձնելու համար հող են նախապատրաստում:

-Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ նման վիճակ է ստեղծվել:

-Կլինի ռուս խաղաղապահ, թե հայ զինվոր, եթե տեղի իշխանությունը, երկրիդ տերերը զբաղված են հողավաճառությամբ, ոչ մեկը չի կարող թշնամուն կանգնեցնել: Նրանք շատ հանգիստ ինչ-որ թուղթ կարող են ցույց տալ, որ դա իրենց տարածքն է: Ի՞նչ պետք է անես, կամ պատերազմ սկսես, կամ ձայնդ կտրես ու սպասես:

-Արդեն մի քանի օր է Արցախում գազ չկա: Մարդիկ այս դժվարություններին ինչպե՞ս են դիմակայում:

-Բավականին երկար ժամանակ է գազ չկա, եղանակն էլ իր հերթին շատ ցուրտ է: Իրավիճակը շատ վատ է: Ես որոշ ժամանակ առաջ ասել էի, որ Արցախը կանգնելու է հումանիտար աղետի առաջ: Ցրտից երեխաները դողում են, հիվանդանոցներում էլ սարսափելի անմխիթար վիճակ է: Շենքային պայմաններն էլ անյպիսին են, որ փայտի վառարաններ օգտագործել չեն կարողանում: Սա շարունակական բնույթ է կրելու, քանի որ գազատարն Ադրբեջանով է անցնում:

-Իսկ պարտված իշխանությունից արցախցին ի՞նչ է սպասում:

-Պարտված իշխանությունից սպասում ենք, որ նորից հողեր են տալու, պարտված իշխանությունը միայն դա է կարողանում անել, չնայած, նայած թե ում համար են պարտված: Մենք ոչ մեկին չենք կարող պարտադրել, որպեսզի պաշտպանեն մեր իրավունքները, քանզի մեր երկրի ներսում  մեր իրավունքները քանդված են: Ամեն անգամ թուրքը կարող է գալ ու մեզ մեր տնից հանել: Անկախ նրանից, որ մենք, մեր եղբայրները զենքով պաշտպանում ենք մեր հողը, մեկ է, գալիս է մեկը, ցույց է տալիս մի թուղթ, որ ստորագրել է ինչ-որ մեկն ու այդպես….

 

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին