Վեդի խոշորացված համայնքում այսօր ավագանու ընտրություններ են
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Վեդի խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են: Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո քաղաքական ուժերից որևէ մեկը մեծամասնություն չդարձավ: Այս անգամ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ` «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Առաջին կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է, երկրորդինը` Գարիկ Սարգսյանը: Past.am-ն ընտրական օրվա ընթացքում կլինի տարբեր ընտրատեղամասերում` պարզելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները: Ժամը ութի դրությամբ ընտրական բոլոր տեղամասերը բացվել են: Ներկա պահին Փոքր Վեդի համայքնում տեղակայված 13/17 ընտրատեղամասում ենք, արդեն իսկ ընտրատեղամաս են մոտենում առաջին ընտրողները: Նշենք, ընտրողների ընդհանուր թիվը 2022 թվականի մարտի 21-ի դրությամբ կազմում է 37198: