FLYONE ARMENIA-ն իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի չարտերային չվերթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFLYONE ARMENIA ավիաընկերութունը մարտի 27-ին իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չարտերային չվերթը դեպի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ:
Իրադարձության կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց. «Մեր համար պատիվ ու պատասխանատվություն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ է վստահել հավաքականի համար այս չվերթների կազմակերպումը: Մեր ավիաընկերությունը դրանք իրականացնելու է ամենաբարձր մակարդակով: Ֆուտբոլի մեր ազգային թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ, իսկ ֆուտբոլասերներիս՝ բազում բերկրալից պահեր»:
FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս համագործակցությունը մեծ կարևրություն ունի FLYONE ARMENIA-ի համար։ Մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին` ապահովելով որակյալ և անխափան թռիչքներ»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



