Լավրովը` Շոյգուի առողջության վատթարացման լուրերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կեղծ է անվանել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջության վատթարացման մասին լուրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես չեմ ուզում մեկնաբանել անհեթեթությունը, քանի որ դա հենց հիմարություն է, որը տարածում են ուկրաինական հատուկ ծառայությունները և արտերկրում գտնվող մեր ռուս նեոլիբերալները։ Այս ամենը բացահայտ սուտ է: Բոլորը ողջ են և առողջ», - ասել է նախարարը՝ պատասխանելով Շոյգուի առողջական վիճակի իբր վատթարացման մասին հաղորդագրություններին: Նա հավելել է, որ նախագահի վարչակազմը և երկրի կառավարությունն աշխատում են՝ ելնելով Ռուսաստանի շահերից և իրենց պաշտոնական պարտականություններից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



