ՌԴ-ն անվճար գազ չի մատակարարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար գազի վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու մասին պետության ղեկավարի որոշումը, նշել է, որ դա բարդ գործընթաց է, ուստի ներկայում մշակվում են կառավարության, Կենտրոնական բանկի և «Գազպրոմ»-ի միջև բոլոր եղանակավորությունները:
Եվրոպացի գործընկերների կողմից գազի համար ռուբլով վճարելուց հնարավոր հրաժարումի մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Մոսկվան խնդիրները կլուծի ըստ հերթականության, բայց գազն անվճար չի մատակարարի, գրում է gazeta.ru-ն։
Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



