Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հույզերս անկարագրելի են». Գոռ Համբարձումյանը՝ «Լավագուն երիտասարդ դերասան» ճանաչվելու, առաջիկա ծրագրերի և Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքի մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագուն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեցին դերասան Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ դերակատարման համար և Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ ունեցած դերակատարման համար։

Tert.am Life-ի հետ զրույցում Գոռ Համբարձումյանը պատմել է օրվա հույզերի, թատրոնի, հետագա ծրագրերի մասին:

«Այդ պահի հույզերս ուղղակի անկարագրելի են, իրավիճակն ինքնին անսպասելի էր: Յուրաքանչյուր դերասան իր սրտի խորքում ցանկություն ունի ստանալ մրցանակ, բայց ես չէի տրամադրվել դրան,- ասաց դերասանը և շեշտեց, որ մրցանակն իր համար անսպասելի էր: -Կարծում եմ՝ բոլորն էլ արժանի էին մրցանակի»:

Խոսելով «Սկապենի արարքները» ներկայացման մասին՝ նա նշեց, որ այն իր համար շատ կարևոր նշանակություն ունի․ «Ներկայացումն ինքնին թեթև է, կոմեդիայի ժանրում, որտեղ կարող ես «չարություն» անել: Դա իմ աշխատանքն է, ներկայացման մեջ ինձ լավ եմ զգում»:

Թատրոնում «Լավագույնի» կոչմանն արժանացած դերասանն այս պահին չի ցանկանում նկարահանվել հեռուստատեսային երկարաժամկետ նախագծերում: «Տևական ժամանակ ակտիվ եմ եղել հեռուստանախագծերում, հիմա չեմ ուզում նկարահանվել երկարաժամկետ նախագծերում»,- ասաց նա և շեշտեց, որ գեղարվեստական ֆիլմերի դեպքում բաց է առաջարկների համար:

Գոռն ընդգծեց, որ չի ծրագրում իր հետագա անելիքները կամ հաջողությունները, պարզապես շարունակում է աշխատել ու զարգանալ այս ոլորտում: «Այս մասնագիտության մեջ ամեն ներկայացման հետ դու աճում ես: Ես ևս շատ աճելու տեղ ունեմ այս ոլորտում: Այժմ իմ ամենամեծ նպատակն ու ցանկությունն ինքնակրթվելն ու առավելագույնի ձգտելն է։ Այս ոլորտում դու կարող ես անսահման աշխատել ու չունենալ վերջնակետ»,- ասաց նա:

Դերասանը կարևորում է ստացած մրցանակն արդարացնելը․ «Փորձելու եմ արդարացնել այն ամենը, ինչ կապում ու ծրագրում են ինձ հետ: Թատրոնում ես լիարժեք ազատ եմ, անկաշկանդ, հանգիստ և անհանգիստ, շատ սիրում եմ և չեմ սիրում: Ամեն զգացմունք ու զգացողություն թատրոնում է»:

Գոռի հաղթանակից հետո դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն առաջին արձագանքողներց էր։ Նա տեսանյութ էր հրապարակել Գոռի և Հարությունի՝ մրցանակ ստանալու պահից և գրել. «Այո, ապրեք երկուսդ էլ, արժանի եք»:

Հաշվի առնելով զույգի նախկին սիրավեպը՝ սա լայն քննարկումների առիթ դարձավ: Անդրադառնալով Մարիամի շնորհավորանքին՝ Գոռն ասաց․ «Ես և Մարիամը շատ լավ հարաբերություններ ունենք,շնորհակալ եմ և գնահատում եմ»:

 

Թերեզա Հովհաննիսյան

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին