Ռոման Աբրամովիչը թռել է Ռուսաստան և Պուտինին հանձնել Զելենսկու նամակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌոման Աբրամովիչը թռել է Ռուսաստան՝ «Զելենսկու` Ուկրաինայում խաղաղության պայմանների մասին ձեռագիր գրությունը Պուտինին տալու համար», սակայն վերջինս պատասխանել է՝ «Ասա նրան, որ ես իրենց կջարդեմ»։ Այս մասին ասվում է Daily Mail-ի հոդվածում։
Բրիտանական տաբլոիդը հայտնում է, որ Աբրամովիչը «թռել է Ստամբուլ, Մոսկվա և Կիև»՝ հանդես գալով որպես Զելենսկու և Պուտինի միջև միջնորդ։
Աբրամովիչը Ստամբուլում հանդիպել է ժողովրդական պատգամավոր և ուկրաինական բանակցային խմբի անդամ Ռուստամ Ումերովի և Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինի հետ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, «կարծես թե նրանք առաջընթաց են գրանցել ապագա դեմ առ դեմ բանակցություններում, որոնք պետք է շարունակվեն այս շաբաթ»:
Կալինը առաջ է քաշել այն միտքը, որ Ղրիմը և Դոնբասը պետք է գտնվեն Ռուսաստանի Դաշնության կողմից երկարաժամկետ վարձակալության տակ, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեպքում 1898-1997 թվականներին։ Հրատարակությունը գրում է, որ Պուտինն իբր դիտարկում է նման տարբերակը։
Դրանից հետո, ըստ Daily Mail-ի, Աբրամովիչն ու Ումերովը Լեհաստանով տարանցիկ ճանապարհով ժամանել են Կիև, որտեղ հանդիպել են Զելենսկու հետ։