Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վեդիում ընտրություններ էին: Ընտրությունների ընթացքի ու արդյունքների մասին շատ է գրվել, այդ թվում՝ Վեդիի: Ընտրությունները մարդկանց համար կյանքի մի փոքրիկ «շտրիխ» են, թեպետ, եթե քաղաքական ուժերի դիտանկյունից նայենք, դրանք միտված պիտի լինեն այնպիսի իշխանություններ ձևավորելու (համապետական, թե ՏԻՄ), որ թեթևացնեն մարդկանց հոգսերը: Սակայն, որպես կանոն, այդպես չի լինում, առավել ևս գյուղական բնակավայրերում: Գյուղում խնդիրները բազմաթիվ են` ոռոգման ու խմելու ջուր, հողի մշակում, որից գյուղացին չի հրաժարվում, քանի որ գիտի` իրեն կերակրողը հողն է:

Բայց հողի հետ աշխատանքը շատ է բարդացել, քանի որ ամեն ինչ կրկնակի է թանկացել: Մեկ օրվա ընթացքում հասցրեցինք շփվել մարդկանց հետ` անմիջականություն, հոգատարություն, ինչ-որ համեղ բան հյուրասիրելու ցանկություն, չէին ուզում քաղաքից եկածները վատ տպավորությամբ հեռանային Վեդիից: Երբ մոտենում և ընտրողներին հարցնում էինք, թե ինչ ակնկալիք ունեն ընտրություններից, բոլորը խոսքները մեկ արած, կարծես նույն տանից դուրս եկած, պնդում էին` հույս ունենք, որ լավ է լինելու, քվեարկել ենք դրա համար: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում էինք, որ ընտրությունն իրենց համար հերթականն է. այնքան այդպիսի ընտրությունների են մասնակցել, քանի-քանի թեկնածուի անկեղծորեն հավատացել և վստահության քվե տվել, իսկ արդյունքում մնացել կոտրած տաշտակի առջև:

Շատերն են ընտրել իրենց խղճի կամոք, քանի որ քվեախցիկում մնացել են միայնակ թղթի կտորի հետ, որն իրենց երեխաների ապագան է` ապահովված կյանքը, խաղաղությունը, կրթությունը, ամեն ինչը: Ոմանք վստահել են ծանոթ-բարեկամին, որն ասել է, թե այս կամ այն թեկնածուն լավ է աշխատելու, ընտրել են, չի աշխատել, բայց հետո, չգիտես, թե ինչու, անհասկանալի ու անընդունելի պատճառներով նորից ձայն են տվել նույն մարդուն: Այս մարդիկ ընտրելու տարիների փորձ ունեն: Այս մի ընտրությունն էլ կանցնի, ու նույնիսկ ամենալավատեսների աչքերում է կարդացվում, որ գիտեն՝ մեկ է՝ հետո կրկին մենակ է մնալու, մթերման սեզոնին ճանապարհներ է փակելու, թանկ գնով պարարտանյութ և սերմացու է գնելու, կամ էլ ձեռքը թափ է տալու, դադարի հող մշակել և անասուն պահել, իսկ հետո...ամենավախենալուն հետոն է: Մի ընտրատեղամասում քվեարկելուց հետո դուրս եկած պապիկը նայեց տեսախցիկին ու ասաց` «բա ուրիշ օր ինչի՞ չեք գալիս մեր գյուղ», ու հեռացավ:

Սրտիս իր խոսքերը չնստեցին, երևի թե իր ասածը դեռ շատ երկար չեմ մոռանալու: Տպավորություն էր, թե մեզ էլ` լրագրողներիս համեմատեց քաղաքական այն գործիչների հետ, որոնք գյուղն ու գյուղացուն և, առհասարակ, մարդուն հիշում են միայն ընտրությունների ժամանակ, այսինքն՝ միայն որպես ընտրող: Ամեն դեպքում առաջին տպավորությունը հենց այդպիսին էր: Մենք պարբերաբար անդրադառնում ենք գյուղին, զանգահարում, զրուցում մասնագետների հետ: Բայց համաձայն ենք` գյուղին ու գյուղատնտեսությանն անդրադառնալ՝ գոնե մեկ լիարժեք օր արևի տակ չանցկացնելով և նրանց աշխատանքը չտեսնելով, մարդկանց հոգսերը սեփական աչքերով չտեսնելով, ճիշտ չէ: Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ` պապիկը գուցե ճիշտ էր: Եվ պատահական չէ, որ շատ տեղերում մարդկանց մոտ մի տեսակ մենակության զգացողություն կա, ի վերջո, բարի խոշոր աչքերով պապիկի խոսքերը նաև դրա ապացույցն էին: Կանանցից մեկն էլ հետաքրքրվեց, թե իր խոսքը «որտեղով կարող է նայել», ասացինք, որ տան երիտասարդները համացանցում կգտնեն նյութը, կինն արձագանքեց. «Տանը ջահել չունենք, բոլորը գնացել են, մենակ ենք մնացել: Մի տղաս 1990 թ.-ին գնաց, մյուսն էլ՝ հետո, ու մնացին էնտեղ աշխատելու, հիմա երկուսով ենք»,-ասաց` նկատի ունենալով իրեն ու ամուսնուն:

Ու այդ պահերին ես հասկանում` քաղաքականություն, ընտրություններ և էլի շատ հարցեր այնքան երկրորդական են, երբ ամեն ինչի կենտրոնում մարդը չէ: Քիչ ենք խոսում մարդկանց մասին, նրանց խնդիրներին անդրադառնում այն դիտանկյունից, որն այդ պահին արդիական է, բայց մարդը նորից մնում է իր հոգսերի հետ մեն-մենակ: Չենք հարցնում` այդ դաշտում աշխատեցիր, մեջքդ կորացրեցիր, եկար տուն ու մեկ բաժին համեղ ու տաք ճաշ կերար, իսկ հետո՞… Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով, ինչո՞ւ պիտի բերքը ձեռքին ժամերով կանգնի գործարանի բակում, որ իր ապրանքը մթերեն, իր աշխատանքի դիմաց մի կերպ գումար ստանա, որը հաջորդ տարի կրկին բերք է դառնալու:

Ինչո՞ւ տանից վարելահող տանող ճամփից երբեմներբեմն գյուղի մարդը չպիտի թեքի քայլերը ու մի լավ տեղ գնա` աչքը նոր բան տեսնի, սիրտը նորից սկսի թրթռալ: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ ասում են, որ այս հողից բացի մեր աչքն այլ բան չի տեսել: Իսկ գյուղի կոլորիտն այլ է, մարդիկ էլ են ուրիշ` ավելի ջերմ ու հոգատար, գուցե նաև այն պատճառով, որ քաղաքաբնակների պես անվերջ չեն շտապում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄ