Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե պատմականորեն հասել ենք այս օրին, հիմնական մեղավորը մենք ենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ հասարակությունը վերջապես արթնանում է հետպատերազմյան շոկից: Նրա հետ մեր զրույցները տարբեր փուլերում են եղել` իշխանափոխությունից ու պատերազմից, 2021 թ.-ի ընտրություններից և դրա` շատերիս համար անհասկանալի արդյունքներից հետո: Զրույցները միշտ էմոցիոնալ են ստացվում, ինչպես նա է ասում, այլ կերպ լինել չի կարող:

«Ճիշտ էր, երբ ասում էին, որ ընտրությունները պետք է պատերազմից մեկ տարի հետո լինեն: Շոկն անցնում է, և հասարակությունը հստակ տեսնում է, որ 2018 թ.-ին իշխանության եկան Թուրքիան և Արևմուտքի գործակալները: Թուրքական նախագիծ է, որն իրականացվում է Արցախում և Հայաստանում: Արցախը հանձնելուց հետո Հայաստանն է հանձնելու, դրա համար են իրենց բերել, և նրանք կատարում են իրենց տերերի հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Ընդգծում է` այսօր հասարակությունն առաջնորդի կարիք ունի, գնդակն ընդդիմության դաշտում է: «Այսօր ընդդիմությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի երկրի համար, քան իշխանությունը, որը թուրքական գործակալ է: Հասարակության մեծ զանգվածն ասում է` ոնց անենք, պրծնենք սրանցից, որովհետև ակնհայտորեն տանում և մեզ փռում են թուրքի ոտքի տակ, որը երբեք մեզ հետ ո՛չ բարեկամ է լինելու, ո՛չ հարևան, նրա նպատակն է մինչև վերջին հայը ոչնչացնել: Երբեք չպետք է վստահել թուրքին, նա միայն ուժի լեզուն է հասկանում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերստին շեշտում է՝ ժողովրդին առաջնորդ է պետք, մարդիկ չեն կարող ինքնաբուխ դուրս գալ փողոցներ: «Պետք է ասեն, որ այսօր մեր պետականության լինել-չլինելու խնդիրն է: Գոնե այսքանից հետո պահպանենք եղածը, մեր պետությունը: Եթե այդ մեկը կամ մեկ խումբը չկա, ուրեմն արժանի ենք այս վիճակին: Բայց հույս ունեմ, որ այդ մեկը կլինի: Պետք է կարողանան ջիղը գտնել, ժողովրդին վստահություն ներշնչել և հեռացնել այս իշխանությանը, որովհետև հիմա գերնպատակն այդ է»,-ասում է բանաստեղծը:

Երբ օրեր առաջ հոդված է գրել` «Մենք թաշկինակ ենք», ընկերներից շատերը նեղացել են, բայց ասում է` բոլորն են տեսել, թե ինչպես է Անգլիայի դեսպանը ողջունում ՀՀ նախագահին` ձեռքը գրպանում, Չավուշօղլուն առանց փողկապի է հանդիպում հետները: «Ընկել, ավերվել ենք: Այս պարտությունը հենց այնպես չէր: Բայց մի զանգված էլ կա, որ անգամ հիմա շարունակում է ասել` ջահել են, անփորձ, ես իրենց եմ ասում` ջահելին ու անփորձին, տգետին չեն բերում իշխանության: Իրենց պաշտպանում են իրենց նմանները, նրանք էլ Արցախը կծախեին, տասը դրամով հայրենիք ծախողներն են: Դրանց ծովից ծով Հայաստան տաք, մտածելու են, թե ինչպես ծախեն ու ավերեն այն: Ցավոք, մարդկանց այդպիսի զանգված էլ կա մեր մեջ: Եթե պատմականորեն հասել ենք այս օրին, հիմնական պատճառն ու մեղավորը մենք ենք: Լավ, բա հայը թուրքին չճանաչի՞, վստահի՞ նրան: Պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ հնարավոր է եղել ապրել թուրքի հետ»,-նշում է զրուցակիցս: Ասում է` մարդկանց հետ զրուցում է, բացատրում` մի՛ ընտրիր Նիկոլ, գնում, ընտրում են, հետո մտաբերում է 2021 թ.-ի ընտրությունները, որը, բանաստեղծի դիտարկմամբ, մեր պատմության ամենախայտառակ էջն է, Կարսը, Շուշին ու Անին հանձնելուց ավելի խայտառակ էջ:

«Այսօր, մոտ օրերս պետք է հավաքվել, ազգովի կանգնել և քշել դրանց: Մեկ ամիս հետո կարող է ուշ լինել: Հեշտ չի լինելու, նրանք պայքարելու են, կառչած են իրենց աթոռներից: Թուրքիան և Ադրբեջանն են ամեն ինչ անելու, որ սրանք մնան իշխանության: Հիշում եք` Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որից հետո Թուրքիան պաշտպանեց այս իշխանություններին: Բայց այդքանից հետո էլ ժողովուրդը ոչինչ չհասկացավ ու Նիկոլ ընտրեց: Պատմության մեջ միակ դեպքն է, երբ Թուրքիայի իշխանությունները պաշտպանում են Հայաստանի իշխանություններին: Բայց դա էլ ժողովուրդը չհասկացավ: Թուրքը լսում է իր մոլլային, ակադեմիկոսին, իր առաջնորդին, իսկ մենք… մեր Կաթողիկոսի հագուստը քաշքշեցինք փողոցում, դրա համար թուրքը հզոր պետություն է ստեղծել, իսկ մենք այս օրին ենք: Խնդիրը նաև մեր մեջ է: Երբ ծանրագույն վիճակում ենք հայտնվում, կանգնում ենք, հույսս դա է, գոնե այդ կերպ փրկվենք, փրկենք այն, ինչ ունենք, հետո տեսնենք՝ ինչ ենք անում: Մեր բանակը կազմավորենք, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է բանակ ունենանք: Պետք է նորմալ հարաբերություններ հաստատել առաջին հերթին Ռուսաստանի հետ, այս տարածաշրջանը Ռուսաստանինն է, սա պետք է գիտակցել: Ի՞նչ են անում հիմա սրանք` խաղաղության անվան տակ կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները,-նշում է նա, ապա հավելում.- Սա «խաղաղություն է` մինչև Երևանը հանձնելը»:

Ու վերջում ոչինչ չի մնա Հայաստանից: Մեր երկիրը չկարողացան դրսից քանդել, ներսից պայթեցրեցին: Նախկին իշխանությունների մեղքն էլ կա, երկիրը չեն հասցնում այն վիճակին, որ փողոցից իշխանություն բերեն: Եթե նրանք քանդել էին, սա եկավ ու ավերեց»,-եզրափակում է Հուսիկ Արան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին