Կադիրովը կոչ է արել «վերցնել Կիևը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիան չի կարելի դադարեցնել, անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսածը և գրավել Կիևը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գրոզնիում ռազմական ուժերի լայնածավալ հավաքի ժամանակ։
«Ես հայտարարում եմ, որ պետք է ավարտին հասցնել սկսածը, ոչ թե դադարեցնել։ Մենք պետք է գնանք Կիև և վերցնենք Կիևը: Եթե մեզ թողնեին Կիևի մոտ, ավելի քան վստահ եմ, որ կմտնեինք Կիև և կկարգավորեինք։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ պատրաստ ենք գնալ ցանկացած վայր՝ ցանկացած բարդության հրաման կատարելու համար»,- Չեչնիայի ղեկավարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



