Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը հանրապետությունից։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։
Որոշումն արգելում է բրնձի, ձավարեղենի, ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը։ Նշվում է, որ քայլը ձեռնարկվել է պակասուրդի ստեղծումը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ կլինի երեք ամիս։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի և այլ հացահատիկային սերմերի արտահանման ժամանակավոր արգելքը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



