ՌԴ-ում դեպի հարավ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեպի հարավ եւ Ռուսաստանի կենտրոնական մաս թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ի հայտարարությանը։
«Մինչեւ 2022թ. ապրիլի 7-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով) երկարացվել են դեպի ռուսական հետեւյալ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները. Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա»,- նշել են գերատեսչությունում։
«Ռոսավիացիա»-ում նշել են, որ ավիափոխադրումների համար բաց են մնում Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



