Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է այս շաբաթ նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի հետո հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը:
«Նախագահ Պուտինը երեքշաբթի խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ զրույցին՝ կարծիքներ փոխանակելու Մարիուպոլում տիրող իրավիճակի շուրջ։ Հավանական է, որ այս շաբաթ նոր խոսակցություն կկայանա Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև»,- ասել է Աթալը:
Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են, մասնավորապես, Մարիուպոլում տիրող իրավիճակը, տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



