Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շտապողականության քաղաքականություն է. այն խաղաղության հետ որևէ աղերս չունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձել ենք «խաղաղության օրակարգին», նաև հանրային դաշտում որոշակի տրամադրություններ գեներացնելու փորձերին: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, թե Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար: Միևնույն ժամանակ նշվել էր, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Անդրադառնալով նշված հայտարարությանը՝ մեդիափորձագետը շեշտեց. «Սկսենք նրանից, որ ոչ թե անվտանգության, այլ «վտանգության խորհուրդ» է, որովհետև այս պահի դրությամբ ընդհանրապես չի զբաղվում հայերի պաշտպանությամբ և Հայաստանի անվտանգության ապահովմամբ: Այո, հող նախապատրաստվում է, բայց իրականում Արցախն Ադրբեջանին նվիրաբերելու հող է նախապատրաստվում»: Այս համատեքստում նա մատնանշեց Հայաստանի իշխանությունների՝ օր առաջ խաղաղության պայմանագիր կնքելու ձգտման մասին. «Ու սա Ադրբեջանի՝ նաև վերջին գործողությունների ֆոնին է, մասնավորապես Փառուխի և Խրամորթի ուղղությամբ: Տպավորություն է, որ այդ միջադեպն առաջին հերթին ձեռնտու էր ՀՀ իշխանություններին այն իմաստով, որ հերթական անգամ այդ անհասկանալի «խաղաղության պայմանագիրն» օրակարգ բերվի: Իսկ այդ օրակարգի շուրջ այս շտապողականությունը խիստ կասկածելի է շատերի համար: Իրականում սա շտապողականության քաղաքականություն է, սա խաղաղության հետ որևէ աղերս չունի. արվում է մի նպատակով, որ Հայաստանն արագ տեմպերով վիլայեթացվի և անցնի Թուրքիայի տիրապետության տակ: Որևէ այլ բացատրություն չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ամեն ինչ ավելի տեսանելի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են առաջ տանում «խաղաղության օրակարգը. «Դրանք այն մարդիկ են, որոնք իրենց մեջ հայկականության որևէ նշույլ չեն կրում: Նրանց բիզնես էլիտան առաջնորդվում է «Թուրքիայից էժան առնելու ու ՀՀ բնակչության վրա թանկով վաճառելու» տրամաբանությամբ: Նրանց քաղաքական էլիտայի տրամաբանությամբ, «ինչքան թույլ ենք, այդքան գրավիչ ենք»»:

Այն, որ իշխանությունները, որոնք արդեն նաև պարզ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը, Ադրբեջանի հրապարակած 5 կետերի մեջ անընդունելի բան չեն տեսնում, ըստ Տ. Քոչարյանի, հստակ վտանգներ է պարունակում: «Սա վտանգավոր է նրանով, որ, մեծ հաշվով, ՀՀ-ն կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, իսկ մեր ազգը հարյուր տարի անց կանգնի հերթական անգամ տարածք կորցնելու և հայրենազրկվելու վտանգի տակ: Ես չեմ կարծում, որ Թուրքիան կբավարարվի միայն այն հանգամանքով, որ Հայաստանում պրոթուրքական իշխանություն ունի: Թուրքիան փորձելու է վերջնականապես լուծել այն հարցը, ինչի համար իրենք ժամանակին ցեղասպանություն են իրականացրել և 100 տարի անց փակել են Հայաստանի հետ սահմանները՝ այդպես փորձելով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Դա մեկ ծրագիր է: Երբ թուրքերն սկսում են խոսել խաղաղությունից, ուրեմն, մի շատ վատ բան են նախատեսել: Թուրքի համար խաղաղությունը այն դեպքում է միայն, երբ իր հակառակորդը գոյություն չունի և ամբողջապես կա՛մ ոչնչացված է, կա՛մ ստորացված: Սա է թուրք-ադրբեջանական օրակարգը: Ցավոք, այդ օրակարգին են օժանդակում նաև Հայաստանի իշխանությունները: Ավելին, դա արվում է լայն թափով: Հայտարարությունը, թե՝ ինչ էլ լինի, խաղաղության օրակարգից հետ չենք կանգնելու, հենց այդ մասին է փաստում: Թուրք-ադրբեջանական տանդեմը, ցավոք, արդեն վերածվել է «թուրք-ադրբեջանա-ՀՀ իշխանություններ» տրիոյի»:

Ինչ վերաբերում է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի վերջին գործողությունների ֆոնին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» հայտարարություններին, ուկրաինական կողմի «ոգևորությանը»՝ հակահայկական դիրքորոշումների տեսքով ու այստեղ հակառուսական շրջանակների ակտիվությանը, Տ. Քոչարյանը նկատեց. «Իրականում, այո, սպասելի էր, որ երկրորդ ճակատ կբացվի, ինչի համար Ուկրաինան դիմեց որոշակի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները ևս մեծ հաճույքով օժանդակում են «երկրորդ ճակատի» բացմանը:

Օրինակ՝ Հայաստանում կատարվեց մի բան, որն աբսուրդ էր և երբևէ հնարավոր չէր պատկերացնել: Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կազմակերպում ու մասնակցում է հակառուսական ցույցի: Դրանից հետո նա առնվազն պետք է կանչվեր ՀՀ ԱԳՆ, ու հայկական կողմը նրան առնվազն պետք է ասեր, որ նման բան Հայաստանի տարածքում անթույլատրելի է: Բայց չեղավ: Ավելին, ցույցը համակարգողը՝ Տիգրան Խզմալ յանը, ինչ-որ ժամանակ հետո հայտնվեց Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում այլ հակառուսական հատվածի հետ: Այստեղ պետք է հասկանալ, որ եթե ոչ ուղիղ, ապա գոնե հարակից ձևով ՀՀ իշխանությունը երկրորդ ճակատի բացման առնվազն գաղափարական կողմնակիցն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել