Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ». մի ընտանիքի երեք զավակ դարձան հավերժի ճամփորդ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զոհված տղաների մասին գրելը շատ դժվար է, անասելի ծանր է լսել, թե ինչպես են ընտանիքի անդամները պատմում իրենց սիրելիների մասին, զրույցն ընդհատում, մտքերն ի մի բերում, շարունակում, որովհետև պետք է ուժեղ լինել, որովհետև անմահացածներն իրենց չեն ների թուլությունը: Այս անգամ հետախույզ Կամոյի մասին եմ պատմելու: Ընտանիքն այս պատերազմում կորցրել է Կամոյին, Մուրադին և նրանց քրոջ որդուն` Արամին: Կամոն տան կրտսերն էր, ծնվել է 1988 թ.-ի փետրվարի 21-ին, այն օրերին, երբ Արցախյան շարժումը սկսվեց:No description available.

«Կրակի ու լույս կտոր էր Կամոն: Նա ինձ համար Արցախյան շարժման սիմվոլը կարծես լինի` երբեք չէր կոտրվում, անտրտունջ էր, ինչպես Արցախը, լաց ու կոծն իր համար չէր: Հասուն տարիքում արդեն որոշեց զինվորականի մասնագիտությունն ընտրել, հետախույզ դարձավ: Դա իր համար մասնագիտություն չէր, կոչում էր, առաքելություն, հայրենիքն իր համար սրբություն էր: Ոմանց համար սրանք կարող են ուղղակի խոսքեր լինել, բայց իր համար վեհագույն գաղափար էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան` պատմելով քեռու որդու մասին, ում հետ նրա մանկությունն է անցել, այնտեղ` սիրելի Արցախում, հարազատ Կարմիրավան գյուղում, որն այժմ թշնամու վերահսկողության տակ է:No description available.

Սոնան ասում է` Արցախը Կամոյի համար դրախտավայր էր, Արցախի համար ամեն ինչ կաներ, մինչև անգամ ամենաթանկը կզոհեր` իր կյանքը, այդպես էլ վարվեց հետախույզ-հրամանատարը: Նա մասնակցել էր Ապրիլ յան պատերազմին, պատվով կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, բայց պատերազմի մասին խոսել չէր սիրում, լուռ էր, հարցերին չէր պատասխանում: Չէր պատմում, թե Ապրիլ յանի ժամանակ ինչ եղավ, Օմարի բարձունքում ինքն ինչեր էր անում, Օմարն իրենն էր, այն դղրդում էր իր ոտքերի տակ, բնության հետ ծաղկում էր: Կամոն խենթ էր, նա չէր հանդուրժի, որ լեռան գագաթին թուրքական դրոշ ծածանվեր, դա իր համար մահ կլիներ: Նա կարիք չուներ նաև մեդալների, պատվոգրերի ու ծափահարությունների: Ուներ բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր, որոնք ստացել էր թե՛ Արցախի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի բաժնում ուսանելու, թե՛ ծառայության տարիներին:

«Զուսպ էր, հավասարակշռված, իր լռությունն էր խոսում, իր ժեստերը խոսում էին բառերի փոխարեն: Արժեքները գնահատող էր, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Երբ փոքր էր, ինքնուրույն այնպիսի դժվարություններ էր հաղթահարում, որ ուղղակի զարմանում էիր: Մարդիկ հատուկ տեղեր էին հաճախում նման հմտություններ ձեռք բերելու համար, իսկ իր մոտ այդ հատկությունները կարծես բնատուր լինեին: Ե՛վ մտքով էր ճարպիկ, և՛ ֆիզիկապես: Նրա մասին կարելի է անընդհատ խոսել»,-նշում է Սոնան: Ասում է` իր համար շատ դժվար է եղբոր մասին անցյալով պատմելը: «Իմ տանն այսօր փոքրիկ անկյուն ունեմ, որտեղ Մոնթեի կողքին Մուրադը, Կամոն, Արամն են: Իրենք միշտ ներկա են, անկախ նրանից, որ հիմա ֆիզիկապես մեզ հետ չեն»,-ասում է նա:No description available.

Պատերազմը սկսվելու առավոտյան Կամոն իր տան պատշգամբում կնոջ հետ հեռախոսով զրուցելիս է եղել, կրակոցներ է լսել, ասել է` հետո կզանգեմ: Շարունակությունը պարզ է` պատերազմի ժամանակ զինվորականն իր տեղում է: Որոշ ժամանակ անց զանգահարում է քրոջը` Լորետին: Նրա տղան` Արամը, ծառայում էր Մարտակերտի հինգերորդ պաշտպանական շրջանում, նոր էր զորակոչվել, երկու ամիս էլ չկար, որ ծառայության էր անցել: Ասում է` Լորետ, հանկարծ հետ չնայես, գնա Երևան` Սոնայենց տուն: Կամոն արդեն այդ ժամանակ իմանում է, որ Արամը չկա: Երկուսս լռում ենք:No description available.

Առաջինը խախտում եմ լռությունը ես, խոստանում եմ` Արամի մասին ևս պատում լույս կտեսնի, չէ որ հիմա միայն դա կարող եմ անել: Նորից Կամոյի մասին: Երբ Մատաղիս-Թալիշում սեպտեմբերի 28-ին հրետակոծությունը ուժեղանում է, նահանջի հրաման է լինում, բայց նա չի նահանջում: Հրամանատար էր, որը թիկունք էր իր զինվորին, մեկին ասում էր` դու ընտանիք ունես, հետ գնա, մյուսին ուրիշ կերպ էր պաշտպանում: Բոլորի փոխարեն ինքն էր կանգնած: Կամոն զոհվեց սեպտեմբերի 28-ին` դեմ առ դեմ դուրս գալով թշնամուն: Թալիշ-Մատաղիսի այն հատվածը, որտեղ զոհվել է Կամոն, այսօր թշնամու վերահսկողության տակ է:

Երկու որդիների` Ռոբերտի և Սերգեյի հայրը իր հավերժական հանգիստը գտավ Արցախում` Մարտակերտում: Եղբոր կողքին այնտեղ նաև Մուրադն է, ում մահը Բախշիյանների ընտանիքի հերթական` չսպիացող վերքն է, իսկական որոտ անամպ երկնքում: Սոնան ասում է` տպավորություն ունի, թե Բախշիյանները ծնվել են, որ լուռ իրենց գործն անեն ու աննկատ էլ հեռանան: Երբեք չէին մերժում որևէ մեկին, բոլորին սիրում էին, օգնում, իրենց միակ թշնամին թուրքն էր: «Այս ցավը չենք կարողանալու հաղթահարել: Մուրադի չլինելով` մարեց տան ծուխը: Նրա մահը կայծակ էր երկնքում: Չկային Արամն ու Կամոն: Սեպտեմբերի 27-ին ԱԹՍ-ի հարվածից զոհվել էր Արամը: Սեպտեմբերի 28-ին թշնամու կրակոցից ընկել էր Կամոն: Մուրադը տան սյունն էր, բայց, ավաղ...»,-պատմում է Սոնան: Մուրադը զինվորական չէր, հողի հետ պայքար էր տալիս, բոլորի հոգսն իր վրա կրողը չէր կարող ձեռքերը ծալած նստել նաև պատերազմի օրերին: 44 օրվա ընթացքում ռազմի դաշտից դուրս է բերել զոհված տղաների դիերը` իր կյանքը վտանգելով, ԱԹՍ-ների հարվածների տակ, մեկ րոպե անգամ չի երկմտել: «Ասում էր` եթե ոչ ես, ապա էլ ով: Քրոջ որդու` Արամի մարմինը, նա է դուրս բերել ռազմի դաշտից, բայց չի ճանաչել նրան: 25 օր փնտրել ենք Արամին, հետո նոր գտել մեր յուրահատուկ, աստվածային գեղեցկություն ունեցող տղային»,-զրույցը նորից է ընդհատվում, զրույց, որի ընթացքում գրեթե հարցեր չեմ տալիս, լսողի դերում եմ:

«Մուրադը ողջ ընթացքում ճակատում էր` կամավոր ներգրավվել էր տարբեր աշխատանքներում, տղաներին զենք էր հասցնում, անհրաժեշտ իրեր և սնունդ, միշտ ասում ենք, որ մի ամբողջ գումարտակի գործ էր կատարում»,-նշում է զրուցակիցս: Պատերազմն իբր ավարտվել էր, հրադադար էր, այն խայտառակ փաստաթուղթն արդեն ստորագրվել էր: Մուրադի սրտում Կամոյի ու Արամի կորստի ցավն էր, բայց ուղղակի նստել չէր կարող, պետք էր ապրել: Սոնան ասում է` եղբայրը պատասխանատու էր, լուռ, բարկացնելու աստիճան աշխատասեր, երբեմն իրենք էին ասում` հերիք է, մի քիչ հանգստացի, բայց դա Մուրադի համար չէր: Բոլորի հոգսն իր ուսերին էր:

«Լույսը բացվում էր, հողի հետ էր, հեկտարներով ցորեն և գարի էր ցանում: Հաճախ ենք ասում, որ Հայաստան եկող ցորենի մեջ Մուրադի քրտինքն էլ կար: Ասում էինք` համբերիր, բայց չէր կարող: «Կամոյի թափած արյունը հենց այնպես չեմ կարող թողնել, իր առջև ամոթով մնալ չեմ կարող», ամեն անգամ արձագանքում էր Մուրադը»,ասում է Սոնան: Մուրադը մահացել է արկի պայթյունից` 2021 թ.-ի հունվարի 12-ին, հողի վար ու ցանքի ժամանակ: Մուրադն արու զավակ ունի` Արսենը: Կամոն ու Մուրադը հավերժական հանգիստ են գտել Արցախում` Մարտակերտում: Արամը Եռաբլուրում է: Կամոյի և Մուրադի մայրիկն այսօր էլ սահմանին է, նրան Սոսե մայրիկի հետ է համեմատում Սոնան, հսկում է որդիներին, գուցե նրանք իրեն, բայց չի թուլանում, իրավունք չունի, որդիները չեն ների: «Այս բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նկարներից շարունակում են մեզ ժպտալ, իրենց լույսով գուցե մի օր շատերին դուրս բերեն խավարից, մաքրեն նրանց հոգիները, սրտերը: Ախր, հայրենիքն է կարևոր: Հազարամյակներ կռիվ ենք տվել այս հողի համար, ապրել այս հողի վրա: Ես հավատում եմ, որ Արցախը, որի վերքերը շարունակում են արնահոսել, մի օր ոտքի կկանգնի, այն մարդկանց նման, որոնք, ավաղ, այս պատերազմում կորցրեցին ոտք ու ձեռք, հաշմանդամություն ձեռք բերեցին, բայց շարունակում են ապրել, արարել, սիրել կյանքը: Ավաղ, հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ»,եզրափակում է Սոնան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Կամո Բախշիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան