ՌԴ-ում 5 կգ շաքարավազի պատճառով հարձակվել են թոշակառուի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Տուլայի շրջանում 73-ամյա կնոջ վրա հարձակվել են շենքի մուտքի մոտ՝ 5 կգ շաքարավազի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնել է շրջանի ներքին գործերի նախարարությունը, գրում է iz.ru-ն։
Տուժածը դիմել է ոստիկանություն ու պատմել, որ իր տան մուտքի մոտ անհայտ կինն իրենից խլել է շաքարավազով լի տոպրակը: Ոստիկաններին հաջողվել է պարզել հարձակվողի ինքնությունը։ Պարզվել է, որ նա գործազուրկ և նախկինում դատված 44-ամյա բնակչուհի է։
Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից հայտնել են, որ չպլանավորված ստուգումներ են իրականացվում շաքարավազի գների կտրուկ աճի, ինչպես նաև մանրածախ ցանցերում դրա քանակի կրճատման պատճառով։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



