Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրին իր մարզական պատմության մեջ 2015 թվականին ավելացրեց 483 մեդալ

ՍՊՈՐՏ

Գյումրին այս տարի կրկին բարձր պահեց մարզական քաղաքի իր կոչումը: Ավելին, տարին աննախադեպ էր՝  2015 թվականին անցկացված սպորտային առաջնություններում գյումրեցի մարզիկների ցուցաբերած արդյունքներով, երեք տարիքային խմբերում, Գյումրին իր մարզական պատմության մեջ ավելացրեց  483 մեդալ, նախորդ տարվա 372-ի փոխարեն, որից 158 ոսկե, 150 արծաթ և 175 բրոնզ: Ի դեպ,  միայն  Աշխարհի առաջնության  հինգ ոսկե, 2 արծաթե,  Եվրոպայի առաջնության 5 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե, մեդալների են արժանացել  գյումրեցի մարզիկները: Գյումրեցիներն այս տարի նաև գերազանց արդյունք ցուցաբերել են Համահայկական 6-րդ ամառային խաղերում՝ ոսկի-14, արծաթ-12 և բրոնզ՝ 16:

Մրցաշրջանի ընթացքում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին, ու մարզական կառույցներին շնորհավորելու նպատակով դեկտեմբերի 26-ին ոլորտի ներկայացուցիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը շնորհավորելով բոլորին հույս հայտնեց, որ այս տարվա աննախադեպ արդյունքները հաջորդ տարի կրկնապատկվեն, իսկ ամենամեծ ցանկությունը՝ օլիմպիական ոսկին է : Քաղաքապետը նաև վստահեցրեց, որ հաջորդ տարի ևս կլինի մարզիկների կողքին, ավելին, Սամվել Բալասանյանը նշեց, որ արդեն հասունացել է Գյումրիում սպորտային պալատ ունենալու գաղափարը: «Կփորձենք այս գաղափարն առաջ տանել»,-նշեց քաղաքապետը:

 Գյումրու քաղաքապետը դրամական պարգևներ հանձնեց  2015 թվականի 10 լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին: Ավագանու որոշմամբ ՝ գումարային ամենամեծ պարգևին՝ 4 մլն դրամի արժանացավ հանրապետության տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյանը: Դրամական պարգևների արժանացան նաև մյուս մարզիկներն ու մարզիչներն, ինչպես նաև մարզադպրոցները: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ մշտապես սպորտի կողքին կանգնելու համար:

Քաղաքապետի կողմից դրամական պարգևի արժանացած ամենափոքր մարզիկը՝ ավանդական կարատեի Եվրոպայի բրոնզե մեդալակիր 9-ամյա Արտակ Սարիբեկյանն էր, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կարատեից բացի շատ է սիրում դհոլ նվագել, իսկ նոր մրցանակներ ու հաջողությունների մասին երազում է:

«Հաջողության հասնել ու հաղթանակներ գրանցել օգնում  է Գյումրիի հողն ու ջուրը, ինչպես նաև գյումրեցու աշխատասիրությունը»,-լրագրողների հետ անկեղծացավ հունահռոմեական ոճի ըմբիշ« 2015 թվականի աշխարհի առաջնության հաղթող Գյումրիի և հանրապետության տարվա լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Տարին հագեցած է Արթուրի համար օգոստոսին օլիմպիական խաղեր, իսկ մինչ այդ տարբեր մրցաշարեր: Սպիտակ արջը վերջում բոլորին  գալիք տարում մաղթեց խաղաղություն, առողջություն ու երջանկություն:

Արմենուհի Մխոյան

Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա Ղահրամանյան