Թուրքիան պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, սակայն նախ պետք է ճշտել մանրամասները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնում է NTV-ն։
«Մենք (Թուրքիան - խմբ.) կարող ենք լինել Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխավոր երկրներից մեկը, սակայն, իհարկե, դրա մանրամասները պետք է հստակեցվեն»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման անփոփոխության մասին։
«Պատժամիջոցների այս շղթայի շրջանակներում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ ոչ մի գործողություններ չեն իրականացվել»,- հավելել է Էրդողանը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



