Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Երկրների ղեկավարները քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ մարտի 29-ին կայացած բանակցությունները զգալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման շարունակվող գործընթացին։ Բացի այդ, նա նաև կրկնել է Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։
Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը հյուրընկալելու համար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



