Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դա այն չէ, ինչ մենք մտադիր ենք անել», - ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնց դեպքում Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար կվճարի ռուբլիով։
Մեծ Բրիտանիան նաև հայտնել է, որ իրենք հետևում են եվրոպական շուկայի համար ռուբլով վճարման Ռուսաստանի Դաշնության պահանջների հնարավոր հետևանքներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



